top of page
Հաճախ տրվող հարցեր
1. Որտե՞ղ են պատրաստվում ձեր դրոշները։
Մեր բոլոր դրոշները պատրաստվում են բարձրորակ կտորից՝ հատուկ տպագրական տեխնոլոգիաներով։ Դրանք դիմացկուն են արևի ճառագայթներին և երկար ժամանակ պահպանում են իրենց գույները։
Դրոշների մեր արտադրամասը գտնվում է ք. Երևանում:
Ունենալով սեփական արտադրություն՝ մենք կարող ենք պատրաստել ցանկացած չափի, տեսքի և բարդության դրոշներ և դրոշի պատվանդաններ: Առաքումն իրականացնում ենք ողջ ՀՀ և ԱՊՀ տարածքում:
2. Կարո՞ղ եմ պատվիրել դրոշ իմ լոգոյով կամ անհատական դիզայնով։
Այո՛, իհարկե։ Մենք ընդունում ենք անհատական պատվերներ՝ ցանկացած բարդության և ցանկացած դիզայնով:
3. Ի՞նչ չափերի դրոշներ ունեք։
Առաջարկում ենք տարբեր չափեր՝ սկսած փոքր սեղանի դրոշներից մինչև մեծ արտաքին դրոշներ, որոնք նախատեսված են բացօթյա տարածքների համար։
4. Արդյո՞ք դուք վաճառում եք նաև դրոշակաձողեր և պատվանդաններ։
Այո՛։ Մեր խանութում կարող եք գտնել մետաղական և փայտյա դրոշակաձողեր, ինչպես նաև սեղանի և մեծ պատվանդաններ։
5. Ինչքա՞ն է տևում առաքումը։
Առաքումն ամբողջ Հայաստանի տարածքում սովորաբար տևում է 1-3 աշխատանքային օր՝ կախված գտնվելու վայրից։
6. Կարո՞ղ եմ գնել մեծ քանակությամբ դրոշներ։
Այո։ Մենք առաջարկում ենք մեծաքանակ պատվերների համար հատուկ պայմաններ և զեղչեր։
7. Ի՞նչ երաշխիք եք տալիս։
Մեր բոլոր դրոշներն ունեն որակի երաշխիք։ Եթե ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը կամ ունի թերություն, մենք կփոխարինենք կամ կվերադարձնենք գումարը։
8. Արդյո՞ք կարելի է գնել միայն պատվանդան առանց դրոշի։
Իհարկե։ Դուք կարող եք պատվիրել ինչպես ամբողջական հավաքածու, այնպես էլ առանձին դրոշակաձողեր կամ պատվանդաններ։
9. Ինչպե՞ս կարելի է կատարել պատվեր։
Պարզապես ընտրեք ապրանքը կայքում, զանգահարեք 044 18 00 08 առաքման և վճարման մանրամասները ճշտելու համար։
10. Ի՞նչ արժեն դրոշներն ու պատվանդանները
Դրոշներն ու պատվանդանները պատրաստվում են տարբեր չափերով և տարբեր նյութերից, ուստի դրանց արժեքը կախված է ընտրված պարամետրերից։
Գնացուցակի էջում կարող եք տեսնել մոտավոր՝ ստանդարտ մոդելների գները,
իսկ անհատական պատվերների կամ հատուկ չափերի համար՝ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ․ մենք արագ կպատրաստենք անհատական առաջարկ։
Չգտաք ձեր հարցի պատասխանը՝ Ուղարկեք ձեր հարցը նամակով, և մենք կպատասխանենք կարճ ժամանակում:
Ուղարկեք droshner.shop@gmail.com էլ հասցեին կամ լրացրեք ձևաթուղթը ԿԱՊ բաժնում:
bottom of page
.jpg)

