top of page

Ինչպես ընտրել դրոշի ճիշտ չափը

  • govazdir
  • Oct 13
  • 2 min read

Updated: Oct 18

Դրոշը պետք է լինի տեսանելի, համաչափ և տեղին։

Եկեք պարզենք, թե ինչպես ընտրել իդեալական դրոշի չափը՝ լինի դա գրասենյակի, փողոցի, շենքի ճակատի կամ բարձր դրոշասյան համար։


ree

1. Որտե՞ղ եք տեղադրելու դրոշը


Առաջինը, ինչից պետք է սկսել՝ դա տեղադրության վայրն է։ Դրանից է կախված թե՛ չափը, թե՛ համաչափությունը։


Ներսում (ինտերիեր)


Գրասենյակների, դահլիճների, ընդունարանի կամ հանդիպումների սրահների համար սովորաբար հարմար են 100×180 սմ չափը։ Դրանք գեղեցիկ են նայվում հատակին՝ պատվանդանի վրա: Պատվանդանի բարձրությունն այս դեպքում հարմար է 230 - 250 սմ:

Եթե առաստաղը շատ բարձր է ստանդարտից, ապա խորհուրդ է տրվում ավելի բարձր պատվանդաններ օգտոգործել մինչև 300 սմ: Այս դեպքում ավելի համահունչ է ընտրել 120×200 սմ չափերի դրոշ:

Խորհուրդ: եթե դրոշը դրվում է ելույթ ունեցողի ետևում կամ հանդիպումների գոտում, ընտրեք փափուկ, ոչ փայլուն կտոր՝ որպեսզի լուսավորության տակ չփայլի։


Դրսում (փողոցում)


Այստեղ կարևոր է, որ դրոշը հեռվից տեսանելի լինի։Շենքերի ճակատների, մուտքի հատվածների կամ միջոցառումների համար հարմար են 150×225 սմ կամ 200×300 սմ չափերը։Եթե դրոշը բարձր է տեղադրված (օր.՝ 6–8 մ դրոշասյան վրա), այն պետք է լինի բավականին մեծ և թեթև՝ որպեսզի գեղեցիկ ծածանվի նույնիսկ թույլ քամու դեպքում։


2. Կտորի տեսակը և քամին նույնպես դեր ունեն


Նույնիսկ ճիշտ չափով ընտրված դրոշը կարող է վատ երևալ, եթե կտորը չափազանց խիտ կամ ծանր է։ Փողոցի դրոշների համար ընտրեք պոլիեսթեր (110–130 գ/մ² խտությամբ) - դրանք թեթև են, արագ են չորանում և գեղեցիկ ծածանվում են։ Հաշվի առեք, որ այս կտորն ավելի պակաս դիմացկուն է:


Ինտերիերային տարբերակների համար հարմար է գաբարդինը՝ խիտ ու ներկայացուցչական տեսքով։

Խորհուրդ: եթե ձեր շրջանը քամոտ է, ընտրեք փոքր չափի դրոշ խիտ գործվածքից՝ որպեսզի այն երկար ծառայի։


3. Օրինակներ տարբեր իրավիճակների համար

Իրավիճակ

Առաջարկվող չափ

Մեկնաբանություն

Ընդունարանում

100×180 սմ

Կոմպակտ և նրբագեղ

Հանդիպումների սրահում

100×200 սմ

Լավ երևում է լուսանկարներում և տեսանյութերում

Շենքի ճակատին

150×225 սմ

Համընդհանուր տարբերակ

8 մ դրոշասյան վրա

200×330 սմ

Համաչափ և ներկայացուցչական տեսք

Մեծ միջոցառման ժամանակ

250×375 սմ և ավելի

Նկատելի և տպավորիչ լուծում


4. Ինչու է կարևոր ընտրել ճիշտ չափը


  • Չափից փոքր դրոշը՝ “կորչում” է ֆոնի վրա և կորցնում իր ազդեցությունը։

  • Չափից մեծը՝ արագ մաշվում է, կարող է վնասել դրոշասյանը։

  • Անհամաչափ ձևը՝ դրոշը կախվում է, չի ծածանվում և վատ տեսք ունի։



Դրոշի չափի ընտրությունը հավասարակշռություն է՝ գեղեցկության, գործնականության և տեղադրման միջավայրի միջև։ Կարևորը հասկանալ՝ որտեղ և ինչ նպատակով եք այն օգտագործելու, իսկ մնացածը կարելի է վստահել մասնագետներին։

 
 
bottom of page