top of page

Որքա՞ն արժե դրոշի պատրաստումը և ինչից է կախված գինը

  • govazdir
  • Dec 27, 2025
  • 2 min read

Հաճախորդների ամենատարածված հարցերից մեկն է՝ինչո՞ւ է դրոշի պատրաստումը երբեմն արժենում 15 000 դրամ, իսկ երբեմն՝ 65 000 դրամ և ավելի, եթե առաջին հայացքից դա պարզապես «կտոր» է։

Իրականում դրոշի գինը ձևավորվում է բազմաթիվ գործոններից, և դրանք հասկանալով՝ կարելի է չվճարել ավելին և ստանալ երկար ծառայող որակյալ դրոշ։

Դիտարկենք քայլ առ քայլ:


Դրոշների արտադրություն
Դրոշների արտադրություն

Ինչից է կախված դրոշի պատրաստման գինը


1. Դրոշի չափից

Դրոշների արտադրության ամենահասկանալի գործոնը դրոշի չափն է։ Մեծ չափի դրոշը նշանակում է ավելի շատ կտոր. ներկ, ավելի բարձր պատվանդան /եթե պատվերը դրոշ և պատվանդանը միասին է,

Օրինակ․Ներսում օգտագործվող 60×90 սմ դրոշը կարող է 2–3 անգամ էժան լինել, քան 150×300 սմ արտաքին դրոշը՝ նույն դիզայնի դեպքում։


2. Կտորի տեսակից

Կտորը ուղղակիորեն ազդում է՝

  • ծառայության ժամկետի

  • տեսքի

  • եղանակային դիմադրության վրա

Արտաքին դրոշները միշտ ավելի թանկ են, քանի որ պահանջում են ամուր և դիմացկուն կտոր։


3.Պատկերի փոխանցման եղանակից

Գնի վրա մեծ ազդեցություն ունեցող գործոններից է պատկերի փոխանցման եղանակը։

Հիմնական տեխնոլոգիաներն են՝

Սուբլիմացիոն տպագրությունը , ուղիղ թվային տպագրությունը և ասեղնագործությունը:

Օրինակ․Պարզ լոգոյով սուբլիմացիոն տպագրությամբ դրոշը 2–3 անգամ էժան կլինի, քան նույն լոգոյով ասեղնագործված դրոշը։


4. Ամրացումներից և եզրերի մշակման եղանակից


Շատ հաճախորդներ մոռանում են այս դետալի մասին, բայց այն կարևոր է թե՛ գնի, թե՛ ամրության համար։

Առանձին կարող են հաշվարկվել՝

  • օղակներ (լյուվերներ)

  • գրպան փայտի համար

  • ուժեղացված կարեր

  • կրկնակի կարում

  • ժապավեն կամ պարան եզրով

Արտաքին դրոշի դեպքում այստեղ խնայել չի կարելի, հակառակ դեպքում այն արագ կվնասվի։


5. Դիզայնի բարդությունից

Գինը բարձրանում է, եթե՝ կան մանր դետալներ, գրադիենտներ, օգտագործվում են ոչ ստանդարտ գույներ կամ անհրաժեշտ է դիզայների կողմից ֆայլի մշակում:


6. Պատրաստման արագությունից

Եթե դրոշը անհրաժեշտ է շատ շտապ, 1–2 օրվա ընթացքում,ապա գինը կարող է աճել 20–50 %-ով՝ առաջնահերթ արտադրության պատճառով։


7. Տպաքանակից

Այստեղ գործում է պարզ կանոն․

Որքան մեծ է տպաքանակը, այնքան էժան է մեկ դրոշի գինը

Օրինակ․1 դրոշ — 12000 դրամ, 10 դրոշ — 10000 դրամ / հատ50 դրոշ — 9000 դրամ / հատ:

Հենց այդ պատճառով բիզնեսների և միջոցառումների համար շահավետ է պատվիրել միանգամից մի քանի դրոշ։

 
 

Բաժանորդագրվեք մեր նորություններին


bottom of page